Ինձ միշտ ուժեղ ու անխոցելի տեսնելը դարձավ սովորական երևույթ.Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ինչ հիասթափություններ եք ունեցել Ձեր ճանապարհին: Հիասթափություններն անխուսափելի են: Ինձ միշտ ուժեղ ու անխոցելի տեսնելը դարձավ սովորական երևույթ, և ես, իրոք, այդպիսին եմ, սակայն երբեմն ուզում ես լինել պարզապես թույլ, խաղաղ ու հանդարտ, ինչը չի հաջողվում, որովհետև քեզ արդեն ընկալում են այլ կերպարում: Ի վերջո, ես ընդունեցի խաղի կանոնները: Իմ հոգսերն ու խնդիրները երբեք չեմ ցուցադրում դրանք պահելով բեմից հեռու, իմ ներսում: