Պամելա Անդերսոնին որդին համոզել էր մերկ նկարահանվել «Playboy»-ի համար
Երբ Պամելա Անդերսոնին զանգահարել են «Playboy»-ի խմբագրությունօց և խնդրել, որ դերասանուհուն նկարահանեն Եվայի դերում, Պամելան պետք է հրաժարվեր, չնայած, որ առաջարկը գրավիչ էր թվում: Ինչպես հայտնել է «Playboy»-ի աշխատակից Հյու Հեֆները, ամսագիրը որոշել է փոխել իր քաղաքականությունը: Ամսագրի շապիկին այլևս չեն լինի մերկ գեղեցկուհիներ: Պամելային վստահել են մերկ լուսանկարով վերջին շապիկը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Չնայած, որ երիտասարդ տարիներին Պամելան մեկ անգամ չէ, որ մերկ նկարահանվել է, այնուամենայնիվ, նա ցանկանում էր մերժել առաջարկը՝ հանուն իր որդիների: Երբ նրանք դարձան դպրոցականներ, Պամելան որոշել էր այլևս նման առաջարկներ չընդունել, քանի որ երեխաները խնդիրներ էին ունենում դպրոցում իր պատճառով:
Պամելա Անդերսոնի որդի Բրենդոնը, ով արդեն 19 տարեկան է, տեղեկանալով առաջարկի մասին, մորն ասել է. «Մա՛մ, դու պետք է նկարահանվես. չէ՞ որ սա վերջինն է»: Եվ Պամելան համաձայնել է՝ ասելով. «Դե լավ, միաժամանակ նաև կբարձրացնեմ ինքնագնահատականս»: