Իրաքի խորհրդարանը սպառնացել է ռազմական պատասխան տալ Թուրքիային
Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հակիմ ալ Զամիլին իր երկրի տարածք ներխուժած Թուրքիայի իշխանություններին սպառնացել է, որ պատասխան ռազմական գործողություններ կձեռնարկի: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Voice of Iraq կայքին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի իշխանությունները 130 զինվորական են ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի հարակից տարածք՝ իրաքյան քրդերի զինյալներին վարժեցնելու համար:
Սակայն, Ալ Զամիլիի խոսքով՝ Իրաքի սահմանը հատած թուրք զինծառայողների կոնտինգենտը հազարների է հասնում: Բացի դրանից, խորհրդարանականը հայտնել է, որ զորքերի հետ միասին Իրաքի տարածք են մտել նաեւ տասնյակ զրահամեքենաներ ու այլ զրահատեխնիկա:
Ալ Զամիլին նաև նշել է, որ երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադիին նամակ է ուղարկել, որում խորհուրդ է տվել ավիացիայի միջոցով հարվածներ հասցնել թուրքական զորքերին, որոնք համարվում են օկուպացված: