Սու-24-ի խոցումից հետո Թուրքիան ոչ մի հարված չի հասցրել «ԻՊ»-ի դիրքերին
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, Անկարան չի մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալների համաձայն՝ Վաշինգտոնն ավելի վաղ պահանջել է Թուրքիայի առավել ակտիվ մասնակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին ժամանակավորապես հրաժարվել է այդ պահանջներից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն չի ցանկանում դա՝ Ռուսաստանի հետ կապված լարվաճ իրավիճակն է՛լ ավելի չսրելու համար։
Միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտոնատար անձինք պնդում են Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից հսկողության ուժեղացման հարցում։ Ուժեղ հսկողություն պետք է սահմանել հատկապես սահման մոտ 100 կլիոմետր հատվածում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից օգտագործվում է անօրինական ճանապարհով զենքերի և գրոհայինների տեղափոխման համար: