Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով
«The Beatles» խմբի մասնակից Ջոն Լենոնի՝ «Rickenbacker» արտադրութան կիթառը «Julien’s Auction» առևտրի տան աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով։ Նշվում է, որ կիթառը Լենոնը նվիրել է խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ աճուրդում ներկայացվել է նաև Ռինգո Սթարի երաժշտական գործիքը, որը գնել են 2.2 միլիոն դոլարով: Գնորդն «Indianapolis Colts» ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյն է: Երկօրյա աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը` Բարբարա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործությանը։
Այս տարի Ռինգո Սթարը դարձավ 75 տարեկան, իսկ լեգենդար խմբի «Let It Be» ալբոմի թողարկումից անցել է 45 տարի: