Այսօր Հայաստանում «լռության օր» է
Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «լռության օր է»: Ուղիղ կեսգիշերին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Լռության օրն արգելված է որևէ քարոզչություն անցկացնելը:
Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ-ում տեղի կունենա Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության 3-րդ հանրաքվեն:
Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում ընտրողների թիվը 2.554.332 մարդ է:
Ընտրությունները տեղի կունենան 08:00-ից մինչև 20:00-ն: