Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` թուրքական դատարանում նիստին մեղադրյալները սև հանդերձանքով են ներկայացել
Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարանում KCK-ի գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալների մեծ մասը դատարան է ներկայացել սև հանդերձանքով: Ըստ ermenihaber.am-ի` KCK-ն «Քուրդիստանի համայնքների միություն»-ն է, որը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքացիական կառույցը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի' սևազգեստ մեղադրյալներից մեկը' Էրթուշ Բոզքուրդը, ասել է, որ իրենց հանդերձանքը կապված է Հայոց ցեղասպանության տարելիցի հետ: «Այսօր ապրիլի 24-ն է: Հայկական ջարդերի տարելիցը: Մենք կիսում ենք նրանց ցավը»,-ասել է նա:
Նշենք, որ «Քուրդիստանի համայնքների միությունը» (Koma Civakên Kurdistan) հիմնադրվել է 2005 թվականին «ՔԲԿ»-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգադրությամբ: Թուրքիայում արգելված կազմակերպությունների շարքում է: