Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը հյուրախաղերով կայցելի Երևան
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը շուտով հյուրախաղերով կներկայանա հայաստանյան հայ հանդիսատեսին։
Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացվի «Սրճարան. կյանքը վարդագույն լույսի ներքո» (ըստ Լ. Գոլդշթեյնի) բեմադրությունը:
Հյուրախաղերը կանցկացվեն երկու երկրների՝ 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում։