Տնտեսական պատժամիջոցներով Թուրքիային չեն կարող ծնկի բերել. Դավութօղլու
«Նրանք, ովքեր կարծում են, որ տնտեսական պատժամիջոցներով կարող են ծնկի բերել Թուրքիային, ապա չարաչար սխալվում են»,- Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ասել է Դավութօղլուն: Այս մասին գրում է Vz.ru-ն:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք պատրաստ են պատասխան պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից իրականացվող պաժամիջոցները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել , եթե Ռուսաստանը շարունակի Թուրքիայի դեմ ոչ բարեկամական ակցիան: