Մարսելից՝ Ծիծեռնակաբերդ ուխտագնացության համար (տեսանյութ)
ՀարցազրույցներՄեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար աշխարհի տարբեր վայրերից Հայաստան են ժամանում աշխարհասփյուռ հայեր: Զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծառնակաբերդի հուշահամալիրում էր նաև Ֆրանսիայի Մարսել քաղաքի Մարսելյան մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանը: Նա տեղեկացրեց, որ Երևան են ժամանել հատուկ ուխտագնացությանը մասնակցելու համար: Ծիծեռնակաբերդում են գտնվում նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի և Մարսել քաղաքի հայկական դպրոցների սաներն ու այլ ֆրանսիաբնակ հայեր: Կարո Հովսեփյանի խոսքով՝ սփյուռքահայության և Հայաստանի հայերի պահանջը մեկն է՝ ճանաչել Ցեղասպանությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: