Կինս հարուստ է, այնպես որ, ես էլ չեմ պատրաստվում պակաս լինել. Քանյե Ուեսթ (լուսանկար)
Խախօրեին, Քանյե Ուեսթը, ով մոտ օրերս կրկնակի հայրանալու է, Նյու Յորքում Footwear News Achievement Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն կոշիկ»-ի դիզայնի համար մրցանակ է ստացել:
Կոշիկի այդ մոդելն իրարանցում է առաջացրել գնորդների միջև:
38-ամյա երաժիշտը բեմ է բարձրացել, շնորհակալություն հայտնել մրցակցի համար և հիշեցրել, որ շուտով տղա է ունենալու: Նա ասել է, որ որդու ծնունդն իր համար հաղթանակի նոր խթան կհանդիսանա:
«Ես նայում եմ դստերս ու հասկանում, որ նա դեռ շատերին է զարմացնելու: Նայում եմ կնոջս, նա հարուստ է, այնպես, որ ես մտադիր չեմ նրանցից պակաս լինել»,-ասել է նա:
Քանյեն ասել է, որ Քիմն իր կարիերայի հարցում լուրջ ազդեցություն ունի:
Իր խոսքը Քանյեն ավարտել է այնպես, ինչպես միայն ինքը կարող էր անել: Նա բարձրացրել է մրցանակն ու ասել. «Ես բոլորին անցա»: