«100LIVES»-ի տեսաձայնագրող դրոնը ֆիքսել է Երևանն առաջին ձյան ժամանակ (լուսանկար)
«100 Lives» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանը՝ առաջին ձյան ժամանակ և մեկնաբանել. «Մինչ շատերը դժգոհում էին առատ ձնից,«100LIVES»-ի տեսաձայնագրող դրոնը հասցրեց ֆիքսել Երևանն առաջին ձյան ժամանակ»։
Նշենք, որ «100 Lives» նախաձեռնությունը ներկայացնում է բազմաթիվ համարձակ մարդկանց այն պատմությունները, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ, երբ նրանք օգնության ձեռք մեկնեցին հայերին, ովքեր այդ ժամանակ ամենից շատն ունեին դրա կարիքը: