Թուրքիան հանդես է գալիս հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության
Թուրքիան հանդես է գալիս «հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, որի մեջ մտնում է նաև Ղրիմը»։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Զավուշօղլուն ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում։
«Թուրքիան կողմ է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, որի մեջ մտնում է նաև Ղրիմը»,-նշել է նա։
Խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել նաև Լավրովի և Չավուշօղլիի միջև հանդիպում։