Պատժամիջոցները չեն կարող ազդել ռուս-թուրքական ճգնաժամի վրա.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է, որ Թուրքիայի դեմ ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները չեն օգնի լուծում տալ ռուս-թուրքական հարաբերություններին: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Մենք վստահ ենք, որ տնտեսական պատժամիջոցները չեն կարող ազդել քաղաքական կարգավորման հարցի վրա: Ռուսաստանի համար ծանր ժամանակներում, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ էր իրականացնում, մենք դրանցում չմասնակցեցինք»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ այժմ Ռուսաստանը հակառակ դիրքորոշում է ցուցաբերում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ իրականացնելով: