Էրդողանն ապացույցներ ունի, որ ՌԴ-ն «ԻՊ»-ից նավթ է գնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի հասեցին, իբրև թե նա ներգրավված է «ԻՊ»-ից նավթ գնելու գործերում: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
«Մենք ապացույցներ ունենք, և կներկայացնենք համայն աշխարհին»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ «ԻՊ»-ից նավթ գնողներից մեկը Ջորջ Հասվանին է, ում անձնագիրը ռուսական է:
Ավելի վաղ, Ռուսաստանը Թուրքիային, մասնավորապես՝ Էրդողանին մեղադրել է «ԻՊ»-ից նավթ գնելու հետ կապված, սակայն Էրդողանն այդ ամենը զրպարտություն է անվանել: