Քարդաշյանի մայրը սկանդալային ֆոտոսեսիայի համար քննադատել է դստերը (լուսանկար)
18-ամյա Քայլի Ջեների մայրը՝ Քրիս Ջեները, աղջկան քննադատել է հաշմանդամության սայլակով սկանդալային ֆոտոսեսիաի համար: Այս մասին գրում է Ren.tv-ին:
Քայլին սայլակով նկարներում սեքսուալ տիկնիկի դերում է հանդես եկել: Նա աչքի է ընկել ծանր գրիմով և անբնական, սեքսուալ դիրքերով:
Հրապարակված լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես հաշմանդամություն ունեցողների շրջանում:
Մոդելն այս ամենում ոչ մի վատ բան չի տեսնում, քանի որ կարծում է, որ մասնակցելով տվյալ ֆոտոսեսիային, ապացուցել է, որ ինքը կարող է իր վրա ծիծաղել:
«Նա պետք է ավելի շատ փակեր հետույքը»,-ասել է Քրիս Ջեները: