Թուրքիան ՌԴ-ի մեղադրանքները համեմատել է խորհրդային քարոզչամեքենայի հետ
Թուրքիայի Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքներն այն մասին, թե Թուրքիան նավթ է գնում «ԻՊ»-ից, նման է խորհրդային պրոպագանդայի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին-ին:
««Սառը պատերազմ»-ի ժամանակ Խորհրդային քարոզչական մեքենա էր գործում, որն ամեն օր ստեր էր հորինում: Այդ ստերին առաջին հերթին, հենց նրանք էին հավատում և ակնկալում էին, որ ողջ աշխարը պետք է դրան հավատա»,-ասել է Դավութօղլուն:
Դավութօղլին նշել է, որ ոչ ոք չի կարևորում այս քարոզչությունը: