Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար, բայց... Սերժ Թանկյան
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլումի համեմատության վերաբերյալ դատական գործին:
«Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար: Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար: Ես այդ հոդվածը չեմ տեղադրում իմ էջում, ոչ էլ Թուրքիայում բանտարկված լրագրողների: Ես համոզված եմ, որ փորձագետ Փիթեր Ջեքսոնը կհաստատի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»: