5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Բինգյոլ նահանգի տարածքում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներին:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:27-ին: Էպիկենտրոնը գտնվել է Գիգի քաղաքից 12 կիլոմետր հարավ-արևմուտք: Հիպոկենտրոնը՝ 6.3 կմ խորության վրա։
Զոհերի և փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: