Ռուսական մեղադրանքներին անհնար է տալ խելամիտ բացատրություններ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքում է Ռուսաստանի այն մեղադրանքները, թե իրենք նավթ են գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
«Ռուսական մեղադրանքներին անհնար է տալ խելամիտ բացատրություններ»,- նշել է Դավութօղլուն:
Նա նաև հորդորել է Մոսկվային հարթեցնել երկու երկրների հարաբերությունները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանի՝ Су-24-ի դեպքի պատճառով թուրքական բիզնեսի նկատմամբ կիրառվող քայլերը միջազգային օրենքի սահմաններում չեն: