Ոչ ոք Թուրքիային զրպարտելու իրավունք չունի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ հրաժարական կտա, եթե ապացույցներ ներկայացվեն այն բանի վերաբերյալ, որ Անկարան նավթ է գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Նա նաև հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի «զրպարտելու Թուրքիային»:
Քաթարի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ չի ցանկանում փչացնել Մոսկվայի հետ ունեցած հարաբերությունները:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Էրդողանը և նրա ընտանիքի անդամները կապված են «ԻՊ»-ից նավթ գնելու հետ: