Էրդողանի խոսքն արժեք չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը չի խոստովանի, եթե անգամ նրա դեմքին քսեն գողացված նավթը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պաշտպնության նախարարի տեղակալի խոսքին:
«Մենք Էրդողանի խոսքի արժեքը գիտենք: Թուրք լրագրողներն արդեն մեկ անգամ բացահայտել են նրա սուտը, երբ թուրքերը զինյալներին գաղտնի զենքեր էին տրամադրել մարդասիրական օգնության անվան տակ»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Էրդողանի հրաժարականը Ռուսաստանի համար նպատակային չէ: Այն միայն Թուրքիայի ժողովրդի գործն է: