Խոսքս ուղղում եմ մակարդակից զուրկ մի շարք մարդկանց... Մարիամ Մելիքյան
Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն Instagramի իր էջում գրում է.
«Խոսքս ուղղում եմ մակարդակից զուրկ մի շարք մարդկանց: Ոչ ոք ձեզ չի խնդրում, ստիպում կամ պարտադրում մտնեք իմ էջ, նայեք իմ տեղադրած լուսանկարներն ու սկսեք վիրավորել կամ վատաբանել: Մի քիչ բարի եղեք: Աստված տա՝ ձեր կյանքն էլ մեկ օր դառնա իմ կյանքի պես գունավոր ու հետաքրքիր, որ չապրեք ուրիշների կյանքով: Փորձեք համբերությունս ու բարությունս չչարաշահել»: