Սատկի՛ր, տակա՛նք. Քսենիա Սոբչակը պատմել է իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին (տեսանյութ)
Այս շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին կցուցադրվի «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդումը, որի ժամանակ Սոբչակը պատմել է, թե ովքեր և ինչպես են իրեն վիրավորում: Այս մասին գրում է NTV-ն:
«Ես այնքան շատ «թշնամիներ» ունեմ, ովքեր իրենց կյանքի մեծագույն հաճույքն են համարում սոցիալական ցանցերում իմ հասցեին զզվելի բան գրելը: Հետո պարզվում է, որ նման բան գրողը` հիմնականում փակ էջով, ինչ-որ մեկի կողմից վարձված է։ Իսկ երբեմն էլ նման բաներ գրողները սովորական կանայք են, ովքեր սոցիալական սանցերի իրենց անձնական էջերում կիսվում են ծաղիկների, մանուկների, բարության և երջանկության մասին ասույթներով, բայց իմ էջում գրում. «Սատկի՛ր, տակա՛նք» և նմանատիպ դժոխային բաներ»,-պատմել է Սոբչակը:
Հաղորդման անոնսը՝ ստորև.