Քիմ Քարդաշյանի, Քենդել Ջեների և այլ աստղերի ծեծի ենթարկված դեմքով լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել համացանցում
Քիմ Քարդաշյանի, Քենդել Ջեների և մի շարք այլ աստղերի ծեծի ենթարկված դեմքով լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել համացանցում: Աստղերն այս լուսանկարների միջոցով փորձել են աշխարհին ցույց տալ, որ կանայք մշտապես բռնությունների են ենթարկվում, ուստի այդ ամենին պետք է վերջ տալ:
Այս հարցը մի շարք երկրներում բարձրացվել է, սակայն կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են:
Սակայն, իրականում, պարզվել է, որ Palombo անունով նկարիչը գողացել է Քիմ Քարդաշյանի ու Քենդալ Ջեների լուսանկարները, ֆոտոշոպով փոխել դրանք ու օգտագործել կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ակցիաներում: Քիմն ու իր քույրը, սակայն հերքել են, որ մասնակցել են նման ակցիայի և ոչ մեկին թույլ չեն տվել գործածել այդ լուսանկարները: Նրանց դատապաշտպանները փորձում են նկարչին դատի տալ:
Լուսանկարները՝ ստորև.