Ուշադրություն. որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:
Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Արթիկ-Սարալանջ և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: