ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի օդային տարածությունը
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ռուսական Սու-24-ի միջադեպից հետո որոշել են ընդունել լրացուցիչ քայլեր Թուրքիայի օդային տարածության ուժեղացման համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «The Wall Street Journal»-ին։
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայում տեղակայված՝ ՆԱՏՕ-ի ПЗРК Patriot մարտկոցների հետ մեկտեղ դաշինքը պատրաստվում է Անկարայում լրացուցիչ պաշտպանության միջոցներ ձեռնարկել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախքան ռուսական ինքաթիռի դեպքը, ԱՄՆ-ը հայտարարել էր Թուրքիայում F-15 տեղադրելու մասին։ Թուրքիայի տարածքում կգտնվեն նաև Մեծ Բրիտանիայի օդային ուժերը։