Ստամբուլի մետրոյի պայթյունի պատճառը ռումբն է
Ստամբուլի մետրոյում երթևեկությունը դադարել է կենտրոնական կայարաններից մեկում պայթյունի պատճառով։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ «Բայրամփաշա» կայարանից սկսած երթևեկությունը դադարեցված է։ Ըստ թուրքական «Haberturk TV» հեռուստաալիքի դեպքը տեղի է ունեցել տրանսֆորմատորի պայթյունի պատճառով։
Այլ թուրքական հեռուստակայան «NTV»-ն հաղորդել է, որ հնարավոր է ռումբի պայթյունը։ Հեռուստաալիքը հստակեցրել է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե կայարանում, այլ միջանցքում։
«Haberturk TV»-ն հաղորդում է, որ մահացել է մեկ մարդ, վեցը տուժել են։ «Dogan» գործակալությունը հաղորդում է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը։