Ֆիլիպ Կիրկորովը գտել է իր երկվորյակ եղբորը
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը գտել է իր նոր բարեկամին: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Երգիչը պատմել է, որ ինքն ունի նոր երկվորյակ եղբայր: Կիրկորովը շտապել է այդ լուրով կիսվել սոցիալական կայքի իր էջում: Պարզվում է՝ նրա կրկնօրինակը պակաս հայտնի չէ, սակայն ոչ թե Ռուսաստանում, այլ Ֆրանսիայում: Կիրկորովը երկվորյակ եղբայր է համարում 24-ամյա դերասան Կև Ադամսին:
«2016-ը հագեցած տարի կլինի: Հենց նոր կինոշուկայում ես ներկայացրի «Ալլադինի նոր արկածները» հրաշալի ֆիմը, որտեղ հանդես էի գալիս Ալլադինի ձայնով: Ճակատագրի բերումով դերասան Կև Ադամսը , ով այդ ֆիլմում գլխավոր հերոսին է մարմնավորում, կարող էր ինձ կրկնօրինակել «Точь в Точь» («Իսկ և իսկ») նախագծում: Կամ էլ նա պարզապես իմ երկվորյակ եղբայրն է»,- իր միկրոբոլգում գրել է Կիրկորովը: