Թուրքիան «փակել է» Բոսֆորի նեղուցը Ռուսաստանի համար
Ականատեսները պատմում են, որ նոյեմբերի 30-ին Թուրքիան ռուսական նավերին ստիպել է ժամերով սպասել, մինչև կանցնեն Բոսֆորի նեղուցը: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
Արդյունքում անցակետում հավաքվել են մի քանի տասնյակ նավեր:
Հարկ է նշել, որ Թուրքիան մեկ կողմով անցակետը փակելու իրավունք չունի: Դա թույլատրվում է միայն այն դեպքում, երբ երկիրը պաշտոնապես գտնվում է պատերազմական վիճակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան Ռուսաստանի կիրառած պատժամիջոցների պատճառով կկորցնի 20 միլիարդ դոլար:
Բոսֆորը երկու կողմերով էլ աշխարհի ամենադժվարանցանելի նեղուցներից է: