Էրդողանը հրաժարական կտա, եթե պարզվի՝ Թուրքիան «ԻՊ»-ից է նավթ գնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալու, եթե հանկարծ հաստատվեն այն կասկածները, թե իբր Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որը գործում է Սիրիայում և Իրաքում: Այն ստեղծվել է 2006թ-ի հոկտեմբերի 15-ին 11 ծայրահեղ սուննի իսլամիստական խմբերի միաձուլման արդյունքում: «ԻՊ»-ն ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Թուրքիա, Եգիպտոս, ԱՄԷ, Հնդկաստան, Ինդոնեզիա և Ռուսաստան (2014 թվականի դեկտեմբերի 29-ից):