Վերա Բրեժնևան խոստովանել է, որ իդեալական մայրիկ չէ
Երգչուհի Վերա Բրեժնևան շատ է ափսոսում, որ չի կարողանում երկար ժամանակ տրամադրել իր երեխաներին՝ 14-ամյա Սոնյային և 5-ամյա Սառային: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«Ես իդելական մայր չեմ, սակայն սովորում եմ»,- հայտնել է Բրեժնևան:
Մշտական համեգների, հյուրախաղերի և ֆիլմերի նկարահանումների պատճառով Վերա Բրեժնևան չի կարողանում իր երեխաների հետ երկար ժամանակ անցկացնել: Նույնիսկ հերթական ուսումնական տարվան ընդառաջ՝ 14-ամյա Սոնյան ինքնուրույն է գնել իր դպրոցական հագուստն ու անհրաժեշտ պիտույքները, քանի որ մայրիկը ֆիլմի նկարահանումների է եղել:
Սակայն երգչուհին փորձում է միշտ կապի մեջ լինել իր երեխաների հետ: Նա հեռախոսով ստուգում է երեխաների դասերը և գովում գրանցած հաջողությունների համար: Ի դեպ, Սոնյան ևս հայտնիություն է ձեռք բերում: Նա արդեն նորաձևության մի քանի ամսագրերից առաջարկներ է ստացել: