Էրդողանը շարունակում է հուսալ հանդիպել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շարունակում է պատասխան ակնկալել Ռուսաստանից՝ կապված ՄԱԿ-ի՝ Փարիզում տեղի ունեցող «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հետ: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «NTV»-ին:
«Մենք հարցում ենք ուղարկել, որպեսզի առաջին օրը հանդիպենք Վլադիմիր Պուտինի հետ: Մենք դեռևս պատասխանի ենք սպասում»,- հայտնել է Էրդողանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Փարիզում երկու նախագահների հանդիպում չի նախատեսվում: