Ադելը՝ իր ընկերոջ և որդու մասին
Բրիտանացի երգչուհի Ադելն ավստրալական «60 րոպե» հաղորդման շրջանակներում խոսել է իր երկրորդ կեսի մասին: 27-ամյա երգչուհին և 41 ամյա Կոննեկին 2011թ.-ից անբաժան են: Իսկ 2012թ. զույգը որդի է ունեցել: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
«Երբ դու հիանալի հարաբերությունների մեջ ես ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկի հետ գտնում ես քո երկրորդ կեսին, ոգեշնչվում ես: Ես հասկանում եմ, որ այս ամենը հնչում է ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, բայց ես,իսկապես երջանիկ եմ նրա և երեխայիս հետ»,-ասել է Ադելը:
Երգչուհին նշել, որ անձնկան կյանքի զարգացման հետ ավելի է զարգանում նրա ստեղծագործական կյանքը:
Նախկինում, իմ բոլոր տխուր երգերը նվիրված էին վիրավոր հոգուս և հիշողություններիս»,-խոստովանել է երգչուհին: