Թուրքիան պնդում է ԵՄ-ի հետ առաց վիզայի ռեժիմ մտցնել մինչև 2016 թ-ի վերջը
Թուրքիան պնդում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը մտցվի մինչև 2016 թ-ի վերջը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի, Անկարան պնդում է, որ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը կնքվի 2016 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ըստ նրա, Թուրքիան նաև մտադիր է հետընդունման մասին համաձայնագիր ստորագրել 2016 թ-ի հունիսին։ Այն նախատեսում է Թուրքիա բերել այն անօրինական միգանտներին, որոնք ԵՄ են ժամանել Թուրքիայի տարածքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ի առաջնորդների գագաթաժողովին Թուրքիային կառաջարկեն առանց վիզայի ռեժիմ, ֆինանսական օգնություն և կվերսկսեն անդամակցության շուրջ բանակցությունները։ Դրա փոխարեն Անկարան կկարգավորի միգրացիոն ճգնաժամը։