Թուրքիայի վարչապետը զգուշացնում է Су-24-ի դեպքի հնարավոր կրկնության մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառում, որ Су-24-ի դեպքը կարող է կրկնվել: Այս մասին հայտնում է «НТВ»-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հայտնել է Դավութօղլուն, նման դեպքերի կրկնությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում գոյություն ունի երկու հակաահաբեկչական կոալիցիա:
«Որպեսզի խուսափենք ապագայում նման պատահարներից, բոլոր այն երկրները, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, պետք է ավելի ակտիվ համագործակցեն միմյանց հետ»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ շատ վշտացած է Су-24-ի դեպքի առթիվ: