Су-24-ի օդաչուի դին տեղափոխող ինքնաթիռը Անկարա է թռչել
Այն ինքնաթիռը, որը պետք է Սիրիայում խոցված ռուսական Су-24 ինքնաթիռի օդաչուի դին տեղափոխեր, արդեն թռչել է Անկարա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Ռուսաստանի դեսպանատանը տեղեկացրել են, որ Պեշկովի դին Ռուսաստանին կհանձնվի այսօր՝ Անկարա հասցվելուց հետո:
Թուրքական կործանիչների կողմից խոցված ինքնաթիռի դին օդանավակայանում կդիմավորեն դեսպանն ու դեսպանատան այլ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդաչուի դին կտեղափոխվի Թուրքիա, այնտեղից էլ կփոխանցվի Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ռուսական Су-24 ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում՝ թուրքական կործանիչների կողմից;