ԵՄ-ն Թուրքիային արտակարգ գագաթնաժողովի է հրավիրել
Այսօր Եվրամիության երկրների 28 առաջնորդները Անկարայի համար մի շարք տհաճ հարցեր կհնչեցնեն:Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
Բրյուսելում այսօր բացվել է ԵՄ-Թուրքիա արտակարգ գագաթնաժողովը: ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Բրյուսելում տեղի ունեցող գագաթնաժողովի հիմնական նպատակը Թուրքիայի հետ տնտեսական կապերի ակտիվացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է:
Ինչպես հաղորդվում է, գագաթնաժողովի մասնակիցները նաև կքննարկեն փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար իրականացվող կոնկրետ քայլերը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր, որ 3 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար: