Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ նմանակել է Վիկտորիա Բեքհեմին (լուսանկարներ)
Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքը և իր ընկերուհիները մարմնավորում են «Spice Girls» խմբի անդամներին: Այս մասն հայտնում է Cosmo.ru-ն:
Այն ժամանակ, երբ Քիմ Քարդաշյանը դեռևս դեռահաս էր, հանրահայտ խմբի անդամներին նմանակելը նորաձև էր համարվում :
Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ երբ դեռ դեռահաս էր, Վիկտորիա Բեքհեմի խենթ երկրպագուհին էր: Երբ Քիմն ավարտում էր դպրոցը, նոր էր դուրս եկել «Spice Girls»-ի «Wannabe» երգը, որը շատ շուտով հիթ դարձավ: Քիմը հայտնել է, որ իրեն և ընկերուհիներին դպրոցում անվանում էին «տեղական «Spice Girls»»:
Բեքհեմը ողջունել է Քիմի քայլը և Instagram-ի իր էջում գրել. «Հիանալի է»: