Թուրքիայի վարչապետը զգուշացրել է ռուսական Су-24-ի միջադեպի կրկնության մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն նախազգուշացրել է, որ կարող է կրկնվել ռուսական Су-24-ի միջադեպը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ նման իրավիճակն այնքան ժամանակ է հնարավոր, քանի դեռ ահաբեկիչների դեմ 2 կոալիցիա է պայքարում:
Վարչապետը կողմերին խորհուրդ է տվել համակարգել իրենց գործողությունները, որպեսզի խուսափեն հետագա ողբերգական պատահարներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդաչուի մարմինը տեղափոխվել է Թուրքիա, որպեսզի փոխանցվի Ռուսաստանին: