Էրդողանը հույս է հայտնել, որ Սու-24-ի միջադեպը չի կրկնվի
Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել ռուսական Սու-24-ի միջադեպի հետ կապված և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի:
«Այդ միջադեպը մեզ շատ տխրեցրեց: Հուսամ, որ այլևս նման բան չի կրկնվի: Մենք այդ հարցը կքննարկենք և լուծում կգտնենք»,- նշել է նա։
«Երկուշաբթի Փարիզում տեղի կունենա Կլիմիայի Միջազգային գագաթաժողով, որի ժամանակ, հնարավորություն կստեղծվի հարթել ռուս-թուրքական հարաբերությունները»,-հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ դեպի Ռուսաստան ոչ հրատապ այցելություններից: