Տիմոշենկոյի զգեստը համեմատում են «5-րդ Էլեմենտ» ֆիլմի հերոսուհու զգեստի հետ (լուսանկար)
Ուկրաինայի օգտատերերը համացանցում ակտիվ քննարկում են «Батькивщина»-ի առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի տոնական զգեստը, որով նա ներկայացել էր իր ծննդյան օրը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ ուկրաինայի հետուստատեսության թղթակից Վասիլի Ապասովը, հրապարակել է Տիմոշենկոյի տոնական զգեստով լուսանկարն ու գրել. «Շնորհավորում եմ 55 տարեկան դառնալու կապակցությամբ: Սկզբում անհանգստացա, երբ գլանափաթեթով ձեզ տեսա, կարծեցի՝ ինչ-որ բան է պատահել»,-գրել է նա:
Նկարի տակ տեղ գտած մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Տիմոշենկոյի զգեստը համեմատում են «5-րդ Էլեմենտ» ֆիլմի հերոսուհու՝ Լիլուի զգեստի հետ:
Լուսանկարը՝ ստորև.