Պա՛, դալկացող երեսիս նախաճաշն աղաջուրն է դարձել. Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«…կարոտից ջրակալած ոսկրածուծս գիշերվա թաց բարձիս մի մասն է դարձել: Այգաբացն ու կոկորդիս խեղդող ցավն ընկերացել են: Ներսս Արևը խավարում է դոշս վառելով, ու էդ ցավից նոր աչքերս են բացվում: Անկողինս քերծված է ճմռթված կարոտով ու խոնավ մտքերով: Էլէկտրական աթոռի վրայից դեպի կյանք ցատկող հանցագործի նման վեր եմ թռնում անկողնուցս: Կյանքի մեջ թեթև եմ ծովում լողացող դիակի նման: Փոթորկի մեջ քամով եմ մխիթարվում:
Սրտով տոկուն,
Հոգիս թմրած,
Մտքերս փութկոտ,
Դալկացող երեսիս նախաճաշն աղաջուրն է դարձել…Պա»: