Ինձ դուր են գալիս տարիքով մեծ տղամարդիկ. Սելենա Գոմես
23-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը պատմել է իր մանկության ու առանց հոր մեծանալու մասին և խոստովանել, որ նախընտրում է տարիքով մեծ տղամարդկանց: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Instyle» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Սելանան խոսել է նաև իր և Ջասթին Բիբերի հարաբերությունների մասին:
«Ատում եմ հանդիպումները: Դա դժվար է, և ինձ դուր չի գալիս այն միտքը, որ երիտասարդը, ում հետ ես հանդիպում եմ, իմ մասին տեղեկություններ է ստանում համացանցից: Մի բան էլ. ես երբեմն 16 տարեկանի տեսք եմ ունենում: Դա ահավոր է, քանի որ ինձ դուր են գալիս տարիքով մեծ տղամարդիկ»,- անկեղծացել է Սելենա Գոմեսը:
Խոսելով իր և Բիբերի բարդ հարաբերությունների մասին՝ Սելենան նշել է, որ պատճառը իր՝ սիրալիր լինելն է: «Ես հոգնել եմ դրա մասին խոսելուց: Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ անձնական կյանքը ԶԼՄ-ների քննարկման առիթ դառնա»,- հայտնել է Գոմեսը: