Թուրքերը ցույց են կազմակերպելու՝ իբր հայերի կողմից կոտորածի ենթարկված մահմեդականների հիշատակին
Ամերիկայի թուրքական միությունների անսամբլեան ապրիլի 24-ին և 25-ին մտադիր է հերթապահության միջոցառում կազմակերպել, ինչին մասնակցելու համար հրավիրել է իր համայնքի ներկայացուցիչներին:
Ըստ ermenihaber.am-ի՝ այդ մասին արված հայտարարության մեջ նշվում է, որ Ամերիկայի հայ համայնքը հերթական անգամ պատրաստվում է ցեղասպանության տարելիցի առիթով բողոքի ցույց կազմակերպել: Կոչ է արվում առավել համարձակ թուրքերին երեքշաբթի գիշերը դեսպանատան առջևի մայթի վրա հերթապահության միջոցառում կազմակերպել , որպեսզի, ինչպես հայտարարության մեջ է նշված, խոչընդոտեն հայերի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ապրիլի 23-ին և 24-ին Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի «Vanguard-առաջապահ ուժ» խումբն էլ կազմակերպելու է մեկ այլ ցույց, որն նվիրված է լինելու իբր իբր հայերի կողմից կոտորածի ենթարկված մահմեդականների հիշատակին:
Նշվում է, որ այդ միջոցառումները կազմակերպվում են հայերի «անհիմն պնդումները» անպատասխան չթողնելու համար և ապրիլի 23-ին կազմակերպվելիք միջոցառումներից հետո թուրքական համայնքի ներկայացուցիչներին կոչ է արվում ապրիլի 24-ին ժամը 12:00 հավաքվել Թուրքական դեսպանատան առջև: