Ի՞նչ յուրահատուկ անակնկալ է մատուցել մայրիկին Արմինկայի որդին (լուսանկար)
Երգչուհի Արմինկան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել.
«Ամենավհատված պահիդ, երբ հերթական անգամ շուրջդ ամեն բան գորշ է ու անգույն, մեկ էլ քեզ է մոտենում կյանքիդ ամենագլխավոր մարդն ու ասում` մամ, երգ եմ գրել քեզ համար:
Ու այդժամ սթափվում ես ու հասկանում, որ չէ, իզուր չի ապրելդ…
Հ.Գ. Իսկ նոտաներ գրել` ասաց, որ սովորել է մուլտիկից, քանի որ երաժշտության չի հաճախում»:
Լուսանկարը՝ ստորև.