Էրդողանը Ռուսաստանին նախազգուշացրել է «չխաղալ կրակի հետ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին զգուշացրել է Су-24 -ի հետ կապված «կրակի հետ չխաղալ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN Turk-ին:
Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի ցանկանում խաթարել Ռուսաստանի իշխանությունների հետ իր հարաբերությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Պուտինի հետ հանդիպում էր խնդրել նոյեմբերի 30-ին:
Ռուսական Су-24-ը ընկել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում, որը խփվել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: