Անկարան անցել է անթույլատրելի սահմանը. Լավրով
Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Су-24-ի միջադեպից հետո Թուրքիան անցել է թույլատրելի սահմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի իշխանություններն անցել են թույլատրելի սահմանը և ռիսկի ենթարկել ազգային շահերը»,- Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Մուալեմն իր հերթին հայտարարել է, որ Су-24-ի ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է համարում:
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն մինչև այժմ պնդում է, որ ռուսական ինքնաթիռը բացառապես Սիրիայի տարածքում է եղել և չի հատել Թուրքիայի հետ սահմանը: