Այնպես եմ զզվում այդ տականքներից. Անաստասիա Վոլոչկովա
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան լրջորեն զգուշանում է իր կյանքի համար: Արտիստուհին մշտապես սպառնացող նամակներ է ստանում: Նա չի բացառում, որ իրեն ցանկանում են առևանգել:
«Ես փորձում եմ ուշադրություն չդարձնել պրովակացիային, սակայն նրանք չեն դադարում: Ես շատ եմ վախենում: Կարծես՝ ես կրկին իրավապահ մարմինների օգնությանը պետք է դիմեմ: Վերջերս իմ PR մենեջերին են զանգահարել և առաջարկել ինչ-որ խաղ խաղալ, բայց մենք, բնականաբար, մերժեցինք, քանի որ չենք պատրաստվում կասկածելի խաղեր խաղալ: Այնպես եմ զզվում այդ տականքներից»,-ասել է Վոլոչկովան:
Պարուհին չի բացառում, որ այդ ամենը տեղի է ունենում երեխաների համար բարեգործական համերգների պատճառով: