Իրանում 30 հազար կին աշխատանքի կանցնի ոստիկանությունում
Իրանում 30 հազար կին աշխատանքի կընդունվի ոստիկանությունում՝ սահմանային անցակետերում ստուգումներ իրականացնելու համար: Այդ քայլը պայմանավորված է Իրանից Իրաք մեկնող ուխտավորների թվի աճով։ Այս մասին գրում է Trend.az-ը` հղում տալով İRNA գործակալությանը և Իլամ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար Լութֆելի Փակբազի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ հիմնական մեծ խնդիրները, որոնք անցյալ տարի առկա էին սահմանային անցակետերի վերահսկման համար, լուծվել են։
«Այսօրվանից սկսած՝ կանխատեսվում է, որ ամեն օր 100 հազար մարդ Իրանից Իրաք կմեկնի՝ ուխտագնացության համար»,-ասել է նա։